Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վիեննայում սկսվեց «Եվրատեսիլ-2015»-ը

Վիեննայում սկսվեց «Եվրատեսիլ-2015»-ը
19.05.2015 | 11:08

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 17-ի երեկոյան տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությունը:
Հյուրերից առաջինը ժամանել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վուրստը (իրական անունը՝ Թոմաս Նոյվիրտ), այնուհետ կարմիր գորգով անցել են «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցող բոլոր 40 երկրների ներկայացուցիչները: Մի քանի մասնակիցներ արդեն հասցրել են Վիեննայի օպերայի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունենալ հանդիսատեսի առաջ: Այս տարի կիսաեզրափակիչներն անցկացվելու են երեքշաբթի` մայիսի 19-ին, և հինգշաբթի՝ մայիսի 21-ին, եզրափակիչը՝ շաբաթ` մայիսի 23-ին: Առանց նախընտրական փուլերն անցնելու արդեն եզրափակիչում են Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, որն այս տարվա մրցույթում նորեկ է: Հայաստանը մրցույթին կներկայացնի Genealogy խումբը՝ աշխարհի տարբեր մայր ցամաքներում բնակվող հայազգի Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ'Դոհերթին, ինչպես նաև՝ Ինգա Արշակյանը։ Նրանք կատարելու են «Face the Shadow» («Առերեսվիր ստվերին») երգը։

Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ